Վրաստանում հնարավոր է անչափահասների ներկայությամբ տաքսիներում և անձնական մեքենաներում ծխելն արգելվի
Վրաստանում անչափահասների ներկայությամբ տաքսիների և անձնական մեքենաների սրահներում ծխելը կարող է արգելվել: Jnews-ի հաղորդմամբ, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) հանդես է գալիս համապատասխան նախաձեռնությամբ:
«Եթե մենակ եք ձեր մեքենայում, ոչ ոք ձեզ չի արգելի ծխել… Մենք նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, եթե անձնական մեքենաներում նստած են երեխաներ կամ դեռահասներ, այնտեղ չպետք է լինի ծխախոտի ծուխ, և ծխելը պիտի արգելվի», – այսօր հայտարարել է «NCDC»-ի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ նրա, NCDC-ն կողմ է հադես եկել, որ համապատասխան դրույթները արտացոլվեն 2017 թվականին ընդունված «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում, սակայն այնուհետև նախաձեռնությունը թույլատրել էր մեքենաների համար բացառություն:
«Երբ 2017-ին օրենքն ընդունվեց, նրանք բացառություն թույլ տվեցին ծխելու առումով, չնայած այն բանին, որ մենք համաձայն չէինք: Հիմա մեր նախաձեռնությունն այն է, որ ոչ վարորդը, ոչ էլ տաքսի նստած մարդիկ չպետք է տաքսիում ծխեն, քանի որ ծխախոտից կուտակված ծուխը բացասաբար է ազդում մարդու առողջության և, հատկապես, երեխաների առողջության վրա», – հայտարարել է Գամկղրելիձեն:
Վրաստանի խորհրդարանն այս տարվա ապրիլին ընդունել էր երեխաների ներկայությամբ տաքսիներում և անձնական մեքենաներում ծխելն արգելելու առաջարկությունը: Պատգամավորները որոշել են, որ նման դրույթի ներդրումը անհրաժեշտ է «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքին հետևելը վերահսկելուց հետո:
Հակածխախոտային օրենսդրությունը Վրաստանում ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսից: Այսօր Վրաստանում ծխելն արգելվում է գրեթե բոլոր հասարակական վայրերում: Բացառություն են խաղատները և խաղային ավտոմատների որոշ սրահներ, համալսարանների և բժշկական հաստատությունների տարածքներում հատուկ վայրեր: Հնարավոր է նաև, որ դերասանները ներկայացման ընթացքում ծխեն, եթե դա պահանջում է ռեժիսորի մտահաղացումը:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում ծխախոտի գները սկսվում են 5,5 լարիից: Համեմատության համար նշվում է, որ 2017 թվականին երկրում մեկ տուփ ծխախոտն արժեր մոտ 1,5 լարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները