«Ժողովուրդ». Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն եթե չներկայանա իրավապահներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ: Վերջինիս բնակարան երեկ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել, որ ներկայանա իրավապահներին, սակայն տան անդամները ասել են՝ տանը չէ, ու իրավապահները, ծանուցման թերթիկը ձեռքները, հետ են վերադարձել: Ծանուցումը ուղարկել են նաև Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն և ՀՀ քննչական կոմիտեն:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Առուշանյանի նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված, ուստի դատելով իրավիճակից՝ չի բավառվում, որ քաղաքապետին կրկին բերման ենթարկելու որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նրան մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները սկսել են գործել խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի՝ առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին: Քաղաքական վենդետայից ոչ ոք թերևս «չի պլստա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: