Մանկաբույժը թվարկել է երեխաների համար առավել վնասակար 10 կերակրատեսակները
Պրոֆեսոր, Մոսկվայի մարզի առողջապահության գերատեսչության մանկական հետազոտական ինստիտուտի տնօրեն Նիսո Օդինաևան ասել է, թե որ կերակրատեսակներն են առավել վնասակար երեխաների առողջության համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երշիկեղեն, նրբերշիկներ, ապխտած միս, հավի գրիլ: Մինչև 4 տարեկան երեխաները կատեգորիկ չպետք է ուտեն այդպիսի մսային ուտեստներ, քանի որ դրանք պարունակում են ներկանյութերի, էմուլգատորների, կոնսերվանտների և աղերի մեծ քանակություն »,-ասել է նա:
Բացի այդ, երեխաներին չպետք է տալ գազավորված ըմպելիքներ և փաթեթավորված հյութեր, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում: Գազավորված ըմպելիքները և հյութերը կարելի է փոխարինել բնական տնական մրգային խմիչքներով:
Օդինաևան նշել է, որ մեծ քանակությամբ արհեստական համային հավելումներ, գույներ և ճարպեր հայտնաբերվել են արագ սննդի, կրեկերների և չիպսերի մեջ, ուստի երեխան չպետք է ուտի դրանք:
«Ցանկացած ձուկ, առանց ջերմային մշակման, կարող է պարազիտներ պարունակել»,-հայտնել է մասնագետը սուշիի մասին:
Ավելին, անհրաժեշտ է երեխայի սննդակարգից բացառել կիսաֆաբրիկատները, պաղպաղակն ու տորթերը: Բացի այդ, մանկաբույժը հիշեցրել է սնկով թունավորվելու մեծ հավանականության մասին և վատ քաղցրավենիք անվանել ժելեապատ կաթնաշոռերը` նրանցում բարձր յուղայնությամբ սոյայի փոխարինիչներով շոկոլադի և շաքարի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները