Ինչո՞ւ են թուրքական ռազմական ուղղաթիռները հատել հայկական սահմանը. «Հրապարակ»
Երեկ «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել, որ երկու օր առաջ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է թուրքական ուղղաթիռների կողմից հայկական սահմանը հատելու հարցը։ Այս մասին, իհարկե, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ոչինչ չէր ասել, երեկ էլ թերթի հետ զրույցում անակնկալի գալով հարցից, փորձել է համոզել, որ ինքը բանից անտեղյակ է: Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանը ապօրինաբար հատելու փորձը և մանրամասն պատմել, թե ինչպես է տեղի ունեցել:
«Մենք ունեցել ենք դեպք հոկտեմբերի 6-ին և 7-ին, 2-4 րոպե տևողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիայի հետ սահմանի վրա, և հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ: Մեր «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից էդ բոլոր ընթացակարգերին համապատասխան իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,-ասել է Ա.Մովսիսյանը։
Մովսիսյանի փոխանցմամբ՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: «Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել, փորձել է շրջանցել վատ եղանակային իրավիճակը»: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում