Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
«Համեմատականներ անցկացնելիս պետք է հաշվի առնել, որ 2017 թվականի նախընտրական գործընթացին նման ծավալի պաշտոն զբաղեցնողներ, ինչպես եղել է 2021 թվականին, չի եղել»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նաև ընդգծեց՝ նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից, երբեք չի եղել, Հայաստանի պատմության մեջ նման բան երբեք չի եղել որևէ, որ ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցնողը, վերադառնալով մինչև կիսանախագահական կառավարման համակարգ ու կրկին վերադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի, չի եղել։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ երբևէ ՍԴ-ում ներկայացվեր մի դիմում, որ վարչապետի պաշտոնը զբաղնող անձը, ով նաև ներգրաված լիներ որպես պատգամավորի թեկնածու, օգտագործեր նման հեռտորաբանություն և ՍԴ-ն դրան կտրուկ արձագանք չտար։ Բացառում եմ որևէ ժամանակահատվածում։
Պատկերացնո՞ւմ եք՝ որ ՍԴ-ում դիմումը ներկայացնելուց իշխանական դիրքից հանդես եկող ուժի ներկայացուցիչը մուրճը ձեռքին շրջեր Հանրապետությունով ու նաև ասեր, թե ինչ է անելու այդ մուրճով»,- ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան