ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
«Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ղեկավարվել Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքի մասին օրենքով, ոչ թե ՍԴ դատավորների մեծմասնության կողմից տրված մեկնաբանությամբ»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի գործողությունները և դատական իշխանությունը վարկաբեկող համապատասխան տեսակետներ և մեկնաբանություններ են հնչել ՍԴ դատավորներից մեկի կողմից և որ մեկ տարի և ավելի է, ինչ այդ դատավորը նման վարքագիծ է դրսևորել։
Արևիկ Պետրոսյանին արձագանքեց ՍԴ դատավորներից Վահե Գրիգորյանը. «Դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ, իր վարքի վերաբերյալ։ Ուզում եմ Հայաստանի քաղաքացիներից և կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ լսում եք, ականատես եք այստեղ։ Վստահ եմ, որ Հայաստանն արժանի է շատ ավելի այլ վարք դրսևորող Սահմանադրական դատարանի։ Խնդրում եմ անտեսել այդ ամենը ու անցնել գործի քննությանը, ողջ Հանրապետությունը սպասում է այս գործով որոշում, ինչպիսի որոշում էլ լինի»։
Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին, որպեսզի վկայակոչի հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը՝ ուղիղ վարկաբեկում էր ՍԴ-ին ու դատական իշխանությանը։
Դատավոր Էդգար Շաթիրյանն առաջարկեց անհապաղ ավարտել բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է իրեն ներքին բանավեճը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին