ԿԸՀ-ն այսօր կքննարկի Մեղրիի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.
«Ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը , որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։ Վստահ եմ՝ շատ են ուզում, որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։
Մութ հարցեր են, թե ինչո՞ւ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, որպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը։
Էս ամենի ինչի մեջ օրինականության գոնե փոքրիկ մասնիկ կա՞ այ «պետական իրավասու մարմիններ», թե՞ կարևորը հանձնարարությունը հրատապ կատարելն է։
Իսկ, թե այս հրատապությունն ինչում է կայանում, թե ինչու է այս պրոցեսը այսպես կազմակերպվում, կասեմ վաղը»։
Հարակից հրապարակումներ`
- Ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից․ Մխիթար Զաքարյան
- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է գրել
- 6-րդ վարչությունը հարցաքննում է Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ. Հայրապետյան
- Մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն. Մխիթար Զաքարյան
- Մեր թիմն ի զորու է պարգևելու անվտանգ ու հզոր Հայաստան․ Մխիթար Զաքարյան
- Մեղրիի քաղաքապետը չի կալանավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան