Լեոնարդո դա Վինչիի արջի գլխի գծանկարը վաճառվել է ռեկորդային գնով
Վերածննդի հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի արջի գլխի գծանկարը Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել է 8,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (12,1 միլիոն դոլար), ինչը նկարչի գծանկարների համար ռեկորդային գին է:
artguide.com-ի հաղորդմամբ, 7×7 սմ նկարը ստեղծվել է 1480-ականների սկզբին, երբ Լեոնարդոն ստեղծել է կենդանիների փոքր նկարների շարք: Գծանկարն արված է արծաթե ասեղով բաց վարդագույն-դարչնագույն գույնի թղթի վրա։
Սա Լեոնարդոյի մասնավոր հավաքածուում գտնվող մի քանի գծանկարներից մեկն է։
Christie's- ի հին վարպետների փորձագետ Լետիցիա Մասոնը նկարագրել է «արծաթե ասեղը» որպես «շատ բարդ տեխնիկա, քանի որ այն ոչ մի սխալ չի թույլ տալիս»: Նախկինում գծանկարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում 2011 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները