7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
«Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է միանձնյա, մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն, մեկ քաղաքական ուժով ընտրել Սահմանադրական դատարանի դատավորներ, փոխել Դատական օրենսգիրքը, Ընտրական օրենսգիրքը»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա շարունակեց, որ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ միակն է, որ մեկ քաղաքական ուժի ձայների միջոցով փոխել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը։
«Կարծում եմ՝ այս տեսանկյունից, եթե մենք նույնիսկ համեմատենք այլ իրավիճակների հետ, մեկ հանգամանք էլ պետք է հաշվի առնենք՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ միակ Ազգային ժողովն է լինելու, որ Հայաստանի պատմության կենսական նշանակություն ունեցող նոյեմբերի 9-ի հայտարարությունը չբերեց Ազգային ժողով և դուրս մնաց այդ պրոցեսից»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Արտակ Զաքարյան. ՍԴ-ի վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան