Ավարտին են մոտենում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից։
Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում էր փլուզման եզրին: Ծրագրի նպատակն է ստեղծել մեծանուն բանաստեղծի անվանը հարիր թանգարան, որը կդառնա Գանձա գյուղի այցեքարտը։ Առաջին փուլով վերականգնվում է թանգարանի ցուցասրահը, ապա նաև հուշային հատվածը։
Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագիծը՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան