Փաստաբան. Բացարձակ անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր իրավաբան-գիտնական անդամները ենթարկվում են օրվա իշխանության կամակորություններին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանի որոշմանը հետևած արձագանքներին, գրել է.
«Բացարձակ անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր իրավաբան-գիտնական անդամները ենթարկվում են օրվա իշխանության կամակորություններին։
Հեղինակավոր իրավաբան-գիտնականին ընտրում են ԲԴԽ անդամ, որ իր հեղինակությամբ և գիտելիքներով, ինչպես նաև անցած ճանապարհով ու կայացվածությամբ երաշխիք լինի դատական իշխանության անկախությանը (իրենց վրա իբրև պետք է հնարավոր չլինի մասնագիտական առումով ազդեցություն ունենալ և կարծիք պարտադրել)։
Այս առումով նշեմ, որ դատական համակարգը բուռը հավաքելու իշխանական հայտարարությունների ֆոնին հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել՝ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականները կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ հեղինակավոր դատավորին/ներին/՝ դատական ակտը «չափից շատ պատճառաբանելու» համար)))։
Քիչ առաջ էլ կարդացի, որ ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում ԲԴԽ-ն նիստ է հրավիրելու Վարդազարյանի կասեցրած լիազորությունները վերականգնելու համար՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, և այն դեռ ՈՒԺԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։
Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Այսինքն՝ այդ որոշումը կայացման պահից արդեն իսկ ՄՏԵԼ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ՝ անկախ նրանից, որ այն ենթակա է նաև բողոքարկման։
Իհարկե՝ նորմալ եմ համարում, որ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականը կարող է չիմանալ այդ մասին (օրինակ, ես քաղաքացիական իրավունքին մակերեսային եմ տիրապետում)։
Բայց բացարձակ աննորմալ է, որ քաղաքացիական մասնագիտացմամբ գիտնականները նման վստահությամբ և միահամուռ կերպով կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ դատավորին/ներին/, այն դեպքում, որ նույն ԲԴԽ քրեական մասնագիտացմամբ անդամները դեմ են արտահայտվել այդ որոշմանը։
Մնում է հասկանալ, թե ոչ քերական մասնագիտացմամբ հեղինակավոր իրավաբան-գիտնականների համար այդ ով է նման ավելի հեղինակավոր կարծիք հայտնել»։
Հարակից հրապարակումներ`
- Խուդոյան. Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները պետք է վերականգնվեն դատարանի որոշումը հրապարակելուն պես
- Դատարանն արձանագրել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումներ
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին