«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել։ Քանի որ անհնար է, որ այդ ցուցակում լինելով՝ նա անցնի խորհրդարան, որոշել են անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան և Ավստրալիան են:
Չնայած այս որոշումը վերջնական չէ, սակայն հստակ է մեկ բան՝ նրան անգործ չեն թողնի: Նկատենք, որ նա համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից, սակայն վերջին ժամանակներս իրեն ավելի անկախ էր պահում և այդ պատճառով կարողացել է լավ հարաբերություններ ունենալ ՔՊ վերնախավի հետ. նրան նկատել և որոշել են գնահատել ծառայությունները: Նկատենք, որ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա թիմակիցների մեծ մասն այժմ անգործ են, շատերն անգամ ցուցակներում չեն եղել ու աշխատանք չունեն: Այսինքն՝ այս ամսվա վերջից, երբ գումարվի առաջին նիստը նոր ԱԺ-ի, «Իմ քայլի» շատ պագտամավորներ գործազուրկ կդառնան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: