ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ կազմակերպվել էր այդ երկրի դիվանագիտատական կորպուսի այց Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 46 պետությունների դեսպանների թվում չեն եղել երեք պետության՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այս երկրների դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը և հրաժարվել են Շուշի մեկնելուց:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ այդ երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, փորձել գուշակել «դեսպանների նման ոչ դիվանագիտական դեմարշի դրդապատճառների մասին». «Ամենայն հավանականությամբ, համանախագահները, որոնք դեռ փայփայում են «Մինսկի խմբի մեռած ձևաչափով» բանակցությունների վերսկսման հույսը, չեն ցանկանում այրել կամուրջները Երևանի հետ»։
Ըստ ԶԼՄ-ների, այսպես թե այնպես, այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի ապագա հարաբերությունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին