Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը, այժմ բացատրություններով հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
«Ժամանակակից ժողովրդավարական երկրներում ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին համապատասխան։ Դրանք են՝ ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքները։
Գտնում ենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություննրը տեղի են ունեցել այդ սկզբունքներից երկուսի՝ հավասարության և ազատության սկզբունքների կոպտագույն և շարունակական խախտումներով, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով ժողովրդավարության սահմանադրական հիմնարար սկզբունքի ոտնահարմանը»,- ասաց նա։
Դ. Հարությունյանի խոսքով, բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։
«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ում քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի պատմության ըթնացքում»,-ասաց նա։
Դ.Հարությունյանն ընդգծեց՝ դրանք երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը. «Մի կողմից այդ խախտումներն ուղղակի ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է ԱԺ-ի կողմից հետագայում ձևավորվող մարմինների լեգիտիմությունը։
Մյուս կողմից նման խախտումների հանդուրժումը, դրանց կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան։
Նա հայտարարեց, որ դիմումը կներկայացնի 9 թեզերով։
Դավիթ Հարությունյանը որպես առաջին թեզ նշեց. «Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը կոպտորեն ոտնահարում են ազատ ընտրության սկզբունքի էությունը»։
Նա նշեց, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ ազդել իր կամքին համապատասխան ընտրություն կատարելու վրա։
«Ընդ որում, անկախ նրանից այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից՝ պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել նման խախտումները և նախատեսել պատասխանատվության միջոցներ նման դրսևորումների համար»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։
Ըստ Դ. Հարությունյանի, երկրորդ թեզն է՝ քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, լինելով միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը.
«Դիտարկելով նախընտրականք քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ տարրեր, դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ և ընտրողը ենթարկվել է այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։
Ընդ որում՝ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության խոսքն ու սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլ պաշտոնատար անձանց, ընտրողների առանձին խմբերի։
Դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ուղղակիորեն միտված են եղել «հիշեցնելու» հնարավոր հետևանքների մասին՝ նպատակ ունենալով ազդել և ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը»։
Դավիթ Հարությունյանի խոսքով, անգամ իրավախախտներին «անձամբ ասֆալտին պառկացնելու», «լեզուները կտրելու», «վենդետա անելու», «վրեժ լուծելու» սահմանադրական լիազորություն նա չունի, որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պաշտոնակատարին չի վերապահում նման գործառույթ։
«Նման հայտարարությունները սահմանադրական այլ մարմնին ուղղակի ցուցում տալու, նրա իրավասության ոլորտ մտնելու, նրանց գործողությունների իրակամացմանն անպօրինի միջամտելու միջոց է»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավախախտները ենթակա են պատասխանատվության, բայց օրենքի առաջ։
«Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարությունից մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը որոշելու է Փաշինյանն անձամբ, իսկ դա արդեն ակնհայտորեն կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Նա ներկայացրեց մի քանի դրվագ Նիկոլ Փաշինյանի խոսքից, որից ակնհայտ է դառնում, որ ուղղված են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին և դրանց հետևորդներին։
Երրորդ թեզը վերաբերում է ազատության իրավունքի խախտմանը։
Դատաքննության ընթացքը՝ ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան