Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
«Մեր դիմումում ներկայացված հիմքերը բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, բայց մեր նպատակն է անդրադառնալ այս ընտրությունների ժամանակ ի հայտ եկած այլ ֆունդամենտալ արարքներին ևս»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով, իրենց նպատակը միայն այն չէ, որ հասնեն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, այլ նպատակն այն է, որ Սահմանադրական դատարանը գնահատական տա բոլոր այն արատներին, որոնց շարունակումը հետագայում, կրկնությունը մեր երկրի ճակատագրի վրա կունենա ծայրահեղ բացասական ազդեցություն։
Դ. Հարությունյանն ասաց, որ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզչությունն ու հավաքներին ուղեկցվել են ոստիկանության և անվտանգության աշխատակիցների գերլայնածավալ ներգրավածությամբ և ուժի ցուցադրմամբ։
«Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք այդ փուլում Փաշինյանը օրինական հիմքերով էր զբաղեցնում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
Հենց այս հարցն ենք առաջադրում Սահմանադրական դատարանի լուծմանը, որովհետև եթե այդ հարցի պատասխանը լինի «ոչ», դա նշանակում է, որ այն վարչական ռեսուրսը, որն օգտագործել է Փաշինյանը որպես օրինական, իրականում ապօրինի է։
Այսպիսով այս հարցը՝ արդյո՞ք այդ փուլում Փաշինյանը օրինական հիմքերով էր զբաղեցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թե ոչ, էական նշանակություն ունի այս գործի հանգուցալուծման համար»,- ասաց նա։
Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ իրենց խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո չէր կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը՝ ներկայացնելով հիմնավորումներ, մեջբերումներով անելով Սահմանադրությունից ու համապատասխան օրենքներից։
Իր ելույթի վերջում Դավիթ Հարությունյանը խոսքն ուղղեց Բարձր դատարանին. «Մենք իրականում կանգնած ենք ճամփաբաժնի առջև։ Ճանապարհներից մեկը նշված խախտումների լեգիտիմացումն է, որը անդառնալի վնաս կհասցնի Հայաստանի ժողովրդավարական ճակատագրին։
Վստահ եմ, որ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
- Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին