Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
««Հոկտեմբերի 27»-ի, «մարտի 1»-ի, խաղաղ ցուցարաների նկատմամբ ջրցան կիրառելու իրադարձությունները հնարավո՞ր է այնպիսի անջնջելի ազդեցություն են ունեցել ընտրողների կամքի վրա, որ այն քաղաքական ուժերը, ում օրոք նման իրադարձություններ են եղել, այլևս երբեք չեն կարող հավակնել ընտրողների հոծ զանգվածի վստահությունը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ այս հարցը արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին։
Նախ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ երրորդ անձը փորձում է հարցը տանել քաղաքական հարթություն։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ երբ դատարանը քննում է համապետական բնույթի ընտրությունների հարցը, բնականաբար, չեն կարող ապահովել ապաքաղաքականացվածությունը. «Ուզենք, թե չուզենք, քիչ թե շատ առնչվելու ենք, բայց ունենք սահմանափակում՝ կողմերը զերծ մնան քաղաքական հայտարարություններ անելուց»։
Այնուհետև Դավիթ Հարությունյանն արձագանքեց Բադասյանին. «Սկսենք «հոկտեմբերի 27»-ից, մի գործից, որը, ըստ ներկայիս իշխանությունների, պետք է բացահայտվեր։ Ես որպես անձ, որն ամբողջ ժամանակահատվածում գտնվել է դահլիճում, մասնակցել ողջ պրոցեսին, վերջում համաձայնվել լինել կենդանի վահան, երբ տեղափոխում էինք հանցագործներին դեպի մեկուսարան, կարող եմ ձեզ վստահաբար ասել՝ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, ծանրագույն հարված էր հայոց պետականությանը, բայց դա կապել այն իշխանությունների հետ, որոնք այդ պահին եղել են իշխանություն, ուղղակի ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն։
Եթե խոսենք «մարտի 1»-ի մասին, ապա, ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք այն ելույթներից, որոնք հնչեցրել է Փաշինյանն այդ իրադարձությունների ժամանակ, այդ ցույցների ժամանակ ինչպես են հրահրվել բախումները։ Այդ առումով ևս, կարծում եմ, որ մենք եթե ուղղակի դա շաղկապենք իշխանությունների ապագա քաղաքական ճակատագրի հետ, ապա շատ սխալ կանենք, բայց այդ հարցին, իհարկե, անդրադառնում են ընտրողները։ Ընտրողներն, իրենց կյանքի փորձից ելնելով, փորձում են գնահատել և բացասականը, և դրականը, և այս տեսանկյունից հենց ընտրություններն են այն միակ եղանակը, որը չափում է ընտրողի տրամադրությունը, որոնք չափում ենք թե ընտրողի վրա ինչպես են ազդել այս կամ այն իրադարաձությունը։
Մեր խոսքը, մեր դիմումը վերաբերում է հենց դրան, որ ընտրություններն ազատ և հավասար գործիքն են, հենց խաթարվում է այդ գործիքը, իսկ խաթարվել է այս ընտրությունների ժամանակ այն միջոցներով, որոնց մասին ես խոսում էին դիմումը ներկայացնելիս, ունենում ենք դեֆեկտավոր չափիչ գործիք»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
- Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան
- Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- Արա Զոհրաբյան. Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները