11.07.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 71 մարդ, գրանցվել 2 մահվան դեպք:
ԱՆ ներկայացրած տվայլներով, հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1106 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5650 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
- 08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
- 07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 06.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, 3 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան