Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
«Ընտրությունից հետո Փաշինյանի չագուչը ողջ թափով և հզորությամբ գործի է անցել և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ բռնության և սպառնալիքների մթնոլորտը չի սահմանափակվել միայն հրապարակային կոչերով ու արտահայտություններով, ինչպես ընտրությունների ընթացքում, այդպես էլ դրանից հետո դրսևորվել է կոնկրետ գործողություններով ու հետևանքներով։ Նա հիշեցրեց Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը, ով վերահասատատել էր այդ միտքը, նշելով՝ «մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է, ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի ու միանշանակ ծառայի հաղթած ուժին»։
«Կարծում եմ՝ ողբալի է այն երկրի անվտանգության վիճակը, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը չի գիտակցում, որ պետական համակարգը, հանրային ծառայությունը պետք է ծառայի ոչ թե հաղթած ուժին, այլ պետք է ծառայի պետությանը»,- ասաց նա։
Դ. Հարությունյանի խոսքով, աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել պարտադրվել է համայնքային ծառայողների, դպրոցների տնօրենների, ՊՈԱԿ-ների աշխատակիցների, որոնք անդամակցում են ընդդիմադիր կուսակցություններին։ Ընտրություններից հետո իշխանությունների ճնշման արդյունքում հրաժարականի դիմում են ներկայացրել եզդիական 4 համայնքների ղեկավարներ, որտեղ քաղաքական իշխող ուժը պարտվել էր։
«Իշխանություններն ակտիվ քայլեր են ձեռնարկում, որ պաշտոնից հեռանան այն համայնքապետերը՝ մի կողմից, որոնց համայնքներում իշխանությունները պարտվել են, նաև այն ընդդիմադիր համայնքապետերը, որոնց համայնքներում իշխանությունները հաղթել են։
Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա, այսինքն ոչինչով չսահմանափակված իշխանություն»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Փաշինյանի բռնության կիրառման սպառնալիքներն ու ահաբեկումները իրական վտանգ են ներկայացրել և մարդկանց մտավախությունը նախընտրական շրջանում և նրանց զգուշավորությունը լիովին արդարացված է։
Դ. Հարությունյանի խոսքով, մտահոգիչ ու վտանգավոր է այն հանգամանքը, որ բռնության և սպառնալիքի մթնոլորտն ուղեկցվել է իրավապահ մարմինների անգործությամբ և աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը