Վրաստանում մահացած են գտել հուլիսի 5-ին ծեծի ենթարկված օպերատորին
Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային սեփական տանը մահացած են գտել։ Լաշքարավան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։
Aliq.ge-ն գրում է, որ մահվան հստակ պատճառը դեռևս անհայտ է, իսկ Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում օպերատորի մահը։
Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա