Սահմանների, հաղորդակցության հարցերի շուրջ զարգացումները կշարունակվեն ՌԴ-ի միջնորդության, կամ ճնշումների ներքո. Իսկանդարյան
«Ես չեմ կարծում, որ արցախյան խնդրում մոտակա ժամանակահատվածում հնարարավոր է որոշակի առաջընթաց, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել հիմնահարցը»,-ասուլիսում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և նկատեց, որ խնդիրը լուծված չէ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնահարցի վերաբերյալ չէր, այլ՝ հրադադարի:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ քաղաքագետը պնդեց, որ դրա ժամանակ քննարկվել են սահմանի անվտանգության և Հայաստանի շուրջ հաղորդակցության ուղիների բացման հարցերը:
Ըստ բանախոսի՝ Պուտինն իր ողջույնի խոսքում ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ, որոնք կան Հայաստանում և այդ գործընթացը շարունակվում է:
«Սահմանների, դրանց անվտանգության և հաղորդակցության հարցերի զարգացումը կշարունակվի ՌԴ-ի միջնորդության, կամ ճնշումների ներքո»,-ասաց Իսկանդարյանը:
Բանախոսը հոկտեմբերին տեղի ունենալիք Ադրբեջան-Թուրքիա- Վրաստան զորավարժություններում Վրաստանի առանձնակի դերակատարությունը չի տեսնում, քանի որ վերջինիս զինված ուժերն ազդեցություն չեն կարող ունենլ ՀՀ-ի և Արցախի հետ Բաքվի ունեցած կոնֆլիկտում:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի հետ ռազմական համագործակցության սերտացումն է, քանի որ նա է ապահովել արցախյան վերջին պատերազմի ելքը:
Իսկանդարյանի խոսքով, եթե այդ պատերազմին Թուրքիան չմասնակկցեր, ապա արդյունքները լրիվ այլ կլինեին:
Նա գտնում է, որ Անկարա-Բաքու ռազմական համագործակցությունը կշարունակվի, քանի որ այն երկու երկրներին էլ ձեռնտու է:
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին, Իսկանդարյանը ենթադրեց, որ նրանց շահարկումը երկար կտևի և չի կարծում, որ մոտ ժամանակներում մինչև վերջին ռազմագերին կվերադրաձվի:
Ադրբեջանը ռազմագերիների մի մասին, ըստ քաղաքագետի, կպահի և կսկսի առևտուր անել, որը պատահականություն չհամարեց:
Նրա պնդեց, որ Ադրբեջանը միշտ ինչ-որ բան կպահանջի Հայաստանից, իսկ վերջինիս մոտ տալու ռեսուրսները քիչ են, հատկապես՝ պատերազմից հետո:
«Ես չեմ կարծում որ ՍԴ որոշումը կշրջի քաղաքական իրականությունը և ես չեմ մտածում, որ քաղաքական ընդդիմադիր ուժերին ձեռնտու է չմտնել ԱԺ և բոյկոտել աշխատանքը: Ուղղակի իրավական տեսանկյունից այդ միջոցը ոչինչ չի տա»,- հայտարարեց Իսկանդարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին և եզրակացրեց, որ կձևավորվի Աժ, բայց ընդդիմության առումով այն էականորեն կտարբերվի նախորդից, քանի որ նախկին խորհրդարանական ընդդիմությունը կապված էր Նիկոլ Փաշինյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան