Սյունիքի մարզում եղել են և' քաղաքացիական հագուստով, և' ոչ քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Վարդևանյան
Նախընտրական քարոզարշավի ընթացքում որտիկանությունոմ արձանագրված դեպքերի մասին խոսելիս Սահմանադրական դատարանում,որտեղ քննվում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ դրանք 285 են, որոնց կեսին ընթացք է տրվել։
«Իսկ ընտրության օրը և հաջորդող օրերին 611 դեպք է արձնագրվել, որոնցից 50 տոկոսից ավելին ընթացք է տրվել»,- ավելացրեց նա։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարևանյանն էլ հետաքրքրվեց, հունիսի 15-ին Սյունքի մարզում հանրային հավաքին քանի՞ ոստիկան է ուղեկցել։
«Հանրահավաքների կամ ակցիաներին ոստիկանության ծառայողների ներգրավվածության մասին այս պահին չեմ կարող հայտնել, տվյալներ մոտս չկան»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը։
Վարդևանյանը նկատեց, որ Սյունիքի մարզում եղել են և' քաղաքացիական հագուստով, և' ոչ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Նա ,հնարավորության դեպքում , խնդրեց տրամադրել «Հայաստան» դաշինքին և «Քաղաքացիական պայմանագրի» ուղեկցող ոստիկանական ուժերի մասին տեղեկություն։
Ֆիդանյանն էլ արձագանքեց ՝ նշելով․ « Քաղաքացիական համազգեստի հետ կապված, գիտակցում եք, որ դրանք այն ծառայողներն են, որոնք օպերատիվ ծառայություն են իրականացնում և թվաքանակ չի կարող տրամադրվել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե տարբեր հավաքներին, տարբեր թվաքանակով ծառայողներ են ներգրաված լինում, Ֆիդանյանը պարզաբանեց․
«Մշակվում է հատուկ պլան ՝ յուրաքանչյուր միջոցառման համար առանձին և հաշվի են առնվում մի շարք չափորոշիչներ՝ տեղանքը, հավանական սպառնալիքները հասարական անվտանգության համար և այլն։ Հետևաբար միանշանակ չէ, որ բոլոր միջոցառումներին նույն քանակությամբ ծառայողներ պետք է լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին