Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
«Ընտրական գործընթացի հետ կապված, երբ մենք ասում էինք, որ եղել են խախտումներ, շատերն ասում էին, որ դա, միգուցե, մեր սուբյեկտիվ գնահատկանն է կամ դեռ փաստեր չկան: Արդեն կան և դա արձանագրված է: Այլևս պետք է այդ տեսանկյունից նայենք իրավիճակին»,- ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա, եթե այսչափ ընտրակեղծիքներ չլինեին, կարող են ասել, որ որակապես լրիվ այլ պատկեր էին ունենալու. եթե ցուցակները լինեին պատշաճ, եթե ընտրվողների ընդհանուր թվի անձնագրերն աշխատեին:
Ա.Վարդևանյանը նշեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում պարզվել է, թե ովքեր են ներմուծում այդ չաշխատող անձնագրերի տվյալները.
«Մասնագետները, իսկ մասնագետները առավելապես աշխատում են պետական համակարգում: Այն նույն պետական համակարգում, որի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման նման լուրջ խնդիրներ ենք արձանագրել: Հիմա ինչպե՞ս կարող ենք վստահությամբ մոտենալ նշված գործընթացին, չենք կարող: Կասկածի տակ ենք դնում և պնդում ենք այդ կասկածը»:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց՝ իրենց կարծիքով, ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչել, դրանից հետո ՍԴ-ն կարող է երեք տեսակի որոշում ընդունել՝ ընտրության արդյունքների անվավերություն, երկրորդ փուլի նշանակում, մանդատների բաշխման կարգի սահմանում նոր ձևով:
«Մենք երեքն էլ պնդում ենք, բայց գտնում ենք, որ ելակետը՝ ԿԸՀ որոշումը պետք է անվավեր ճանաչվի: Մենք սա պնդում ենք, և կարծում ենք մյուս երեք ուժերն էլ իրենց հիմնավորումներով, կից ներկայացրած փաստական տվյալներով ակնհայտ են դա դարձնում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին՝ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
- Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան