Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
«Լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- ՍԴ-ում ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, երբ որ քաղաքացին իր կամքն ազատորեն չի արտահայտում, բնական է, իշխանությունը չի ձևավորվում այնպես, ինչպես պետք է ձևավորվի։
«Կարևոր հանագամանքի վրա հրավիրեմ ուշադրությունը, Բարձր դատարանում էլ կփորձենք այդ ուղղությունն առաջ տանել. 2017 թվականի ընտրությունների արդյունքից եթե դժգոհ էր Փաշինյանը, և այս ընտրությունները կազմակերպել է նույն հանձնաժողովը նույն կազմով, հիմա հարց է ծագում՝ եթե այն ժամանակ կեղծիքներ, խախտումներ են եղել, ինչո՞ւ է այդ նույն հանձնաժողովն ափոփում այսօրվա ընտրությունները։ Նշանակում է կեղծքիները, խախտումներն այսօր էլ կան, կամ էլ նշանակում է Փաշինյանի քաղաքական ուժն այն ժամանակ ստել է։ Հիմա պետք է կողմնորոշվենք։
Մենք կարող ենք ունենալ լեգիտիմ կասկած, որ այս հանձնաժողովը նույն ձեռագրով այսօր էլ է շարունակում է իր գործը»,- նշեց Ա. Զոհրաբյանը։
Նա օրինակի համար նշեց, որ ԿԸՀ-ն չմիջամտեց, երբ Փաշինյանը բռնության կոչեր էր արտաբերում:
«ԿԸՀ-ն պարտավոր էր և չմիջամտեց, ինչը վարչական դատարանն էլ փաստեց, հաստատեց, որ անգործություն է դրսևորել, և մենք այս փաստերի համադրության մեջ կարծում ենք, որ լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հանրության ուշադրությունը քարոզարշավի ընթացքում նախկինի, ներկայի կոնֆլիկտի վրա էր սևեռված, որը համեմված էր նույնիսկ հայհոյախառն բառերով:
«Այս պայմաններում բնական է, որ ազատ կամքի մասին խոսք լինել չէր կարող: Բնական է, որ ազդեցությունը լինելու է հօգուտ իշխող կուսակցության: Եթե մարդը վախենում է իշխանություն ունեցող անձից, այսինքն՝ գործիքը, մուրճն իրենց ձեռքն է, բնական է, առավել ևս հանրային ծառայողներն իրենցից պետք է վախենային»,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այս ընտրությունները ծնվեցին վստահության ճգնաժամից, վստահության ճգնաժամի առումով որևէ բան չի փոխվել, ընդհակառակը՝ գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը, ադրբեջանցիները հիմնավորվել են մեր ինքնիշխան տարածքում:
«Որևէ դրական փոփոխություն չի եղել, որ ես ասեմ՝ այս իշխանությունը ցույց տվեց, որ քաջ է, համարձակ է, այնպիսի լուծում տվեց, որ մեր նվաստացած արժանապատվությունը վերականգնվեց: Այդ ժամանակ կասեի՝ այո, նման բան կա: Բայց որևէ բան չի եղել, հետևաբար, ճգնաժամը չի հաղթահարվել»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին՝ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան