Իշխանությունն իմացել է՝ մարդիկ ոնց են քվեարկում, ըստ դրա էլ հնարավորություն է ունեցել կառավարելու. Արտակ Գալստյան
«Մեր նշած խախտումները համակարգային են և տարածվել են ամբողջ հանրապետության տարածքում։ Այս ընտրություններն ամենաաննախադեպ և խայտառակ ընտրություններն էին»,- ՍԴ-ում ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը։
Ըստ նրա, ամենահետաքրքիրն այն է, որ առաջին անգամ ընտրությունները կեղծված լինելու մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին իր լայվով՝ համարելով, որ տեղի է ունեցել աննախադեպ քանակի ընտրակաշառքներ և ընտրական այլ խախտումներ:
«Ուղղակի ես չեմ հասկանում այդ պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ աննախադեպ քանակի ընտրակաշառքներ կան, ինչո՞ւ հենց ինքը չի վիճարկում ընտրության արդյունքները:
Իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, որ մինիմում երկու կուսակցություն աննախադեպ քանակի ընտրակաշառք են բաժանել: Հարուցել են քրգործեր, մարդկանց են կալանավորել և այլն: Մյուս կողմն էլ մեղադրում է իրեն վարչական ռեսուրսներ օգտագործելու մեջ: Այսինքն՝ երեք հիմնական խաղացողներ ներկայացնում են ապացույցներ, որ խայտառակ ընտրություններ են եղել:
Առերևույթ այն կուսակցությունները, որոնք բաժանել են ընտրակաշառք, ասում են՝ հա, ոչինչ, անվավեր ճանաչեք ընտրությունները, իսկ այն ուժը, որ ներկայանում է, որ ինքը սուրբ կույս Մարիամն է, ասում է՝ թող այս կեղտոտ ընտրությունները մնան, այս ընտրակաշառքով ընտրված մարդիկ էլ մնան Ազգային ժողովում: Մի քիչ անտրամաբանական է»,- ասաց Ա.Գալստյանը:
Նրա խոսքով, ընտրախախտումները տեղի են ունեցել ի սկզբանե, օրենքի փոփոխության արդյունքում, պլանավորված և համակարգված:
«Սա արվել է արդեն իշխանության կողմից, որովհետև ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ մյուս կուսակցությունները բարցարձակապես զրկված են եղել այդ լծակներից, որպեսզի կարողանային այս մասշտաբի կեղծեին: Վարչական ռեսուրսի չարաշահումը ամենափոքրն է, որ կարելի է մեղադրել այսօրվա իշխանություններին:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, տոտալ կարգի ընտրողների վերահսկողության մեխանիզմ է դրվել: Այսինքն՝ իշխանությունը հստակ իմացել է՝ մարդիկ ոնց են քվեարկում, ըստ դրա էլ հնարավորություն է ունեցել կառավարելու»:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին՝ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
- Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ՝ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան
- Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի բացառիկ դեպքերում. Մուկուչյան
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- «Հայոց Հայրենիք». Ընտրությունները գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան