Գեղամ Նազարյան. Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«Գեղամ Նազարյանրդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել և ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական և քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել...
Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը ապօրինի գործողությունների մասին:
Հարգված բժշկին, պրոֆեսորին առանց որևէ պատճառի ու բոլորին հասկանալի մոտիվացիայով կալանավորում են, պահում անազատության մեջ: Մենք հանդուրժում ենք, բժշկական համայնքը հանդուրժում է, թիմակիցները և ընդդիմադիր դաշտը հանդուրժում է։
Համայնքապետերին՝ Քաջարանի համայնքապետին, Քարահունջի կին ղեկավարին, Գորիսի քաղաքապետին բերման են ենթարկում, ձերբակալում, կալանավորում,ստորացնում, ահաբեկում, իսկ մենք կրկին հանդուրժում ենք: Ի՞նչ է մեզ եղել: Ինչո՞ւ փողոցում չենք: Ինչու փողոցում չեն վերոհիշյալ համայնքների բնակիչները: Լոլիկը ջրելու հետ խնդիր է լինում, վազում, փողոց են փակում, մարդուն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում են, իսկ մարդիկ տանն են: Մխիթար Զաքարյանը միայն քաղաքապետ չէ: Նա երեք պատերազմի մասնակից է: Նա Մեղրիի ինքնապաշտպանության ղեկավարն է:
Ինչո՞ւ բժիշկները փողոցում չեն, գործադուլի մեջ չեն, նիկոլի դռան դեմը չեն։ Չկա ցանկությո՞ւն, թե՞ լավը չեն կազմակերպիչները: Գուցե իսկապես կազմակերպիչները լավը չեն, գուցե նախընտրական դաշինքները ճիշտ չէին։
Նիկոլն Արցախ հանձնելուց, մի սերունդ զոհելուց, հինգ հազար տան ճրագ մարելուց, Կապանի և Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին թուրքին կանգնեցնելուց հետո կարողանում է Հայաստանում իրեն միապետ զգալ ու անել այն ամենը, ինչ ուզում է: Տպավորություն է, որ եթե նա վաղը որոշի Եռաբլուրը վերածել դիսկոտեկի, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր ծնողի ընդվզումից բացի ոչինչ չի լինի:
Դիլիջանում հայտարարում է, թե «անկլավները» պետք է հանձնի Ադրբեջանին, իսկ օրեր անց ստանում է տավուշցիների մեծամասնության աջակցությունը, սյունեցին նեղսրտում է, որ թուրքը խախտում է սահմանները, իսկ մեկ շաբաթ անց գնում և քվեարկում է թուրքին Սյունիք բերածի օգտին: Իսկապես, ի՞նչ է մեզ հետ կատարվում:
Վստահ եմ,մի կարճ ժամանակ անց Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական և համընդհանուր ամոթի: Իսկ հիմա դեռ պետք է մտածենք դիմադրության ձևերի մասին: նիկոլի սցենարի համաձայն, հաջորդ փուլում լինելու է ընդդիմադիր վերնախավերին որպես թալանչի ներկայացնելը՝ «Մանվել Գրիգորյան- 2» ժանրում, նրանց հրապարակային ունեզրկման շոուները։ Ո՞վ է հիմա հիշում, որ Մանվել Գրիգորյանի գործը կեղծ էր։ Նույնը անելու է շատերի հետ՝ սուտ, մեծ սուտ և կեղծիք իրար հետ խառնելով՝ թունավորելով տասնյակ մարդկանց, նրանց ընտանիքների ու ողջ հասարակության կյանքը։
Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել՝ստեղծելով առողջ քաղաքացիական դիմադրություն։ Այս պահին ուրիշ անելիք չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա․ Գեղամ Նազարյան
- Որքան Քյարամյանն արի է, այնքան նիկոլը՝ վարչապետ․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Նիկոլը գողացավ Աբգարիս երազանքը
- Գեղամ Նազարյան. Արյունոտ դիրիժորը
- Գեղամ Նազարյան. Հիշեք՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար պայքարը մինչև մանդատը չէ
- Եթե այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում՝ ամենամոտ ապագայում նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ է արվելու. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Անկեղծ հարցադրում
- Գեղամ Նազարյան. Մենք ընտրեցինք պարտությունը
- Նրանք, ովքեր քվեարկել են նիկոլ մարդասպանի օգտին, նրան շնորհակալություն են հայտնել. Գեղամ Նազարյան
- Աբգար, չներես ինձ,ես քեզ խաբել եմ, հայ ժողովրդի մասին հեքիաթներ պատմել, Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Վաթսուն տոկոսի մյուս հասցեատերը ուժայիններն են
- Թալիաթը, Էնվերը, Ջեմալը և էս տականքն իր անունը հիմա գրեց դրանց կողքին․ Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան