Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը առ այն, որ ոստիկանությունից պահանջվում է Մեղրի խոշորացված համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ երեկ գիշեր տեղի ունեցած ապօրինությունների՝ ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունները, անձեռնմխելիության հաղթահարված լինելու մասին ԿԸՀ որոշումը և ՍԴ դիմումի քննության համար մի շարք էական ապացույցներ:
«Եթե մենք անդրադառնալու ենք միջնորդությանը և լսելու ենք բոլոր կողմերին, դատավորներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, նշանակում է ՝ ըստ էության միջնորդությունը քննության առարկա դարձրեցինք։ Նշանակում է դրանից հետո պետք է լինի քվեարկություն։ Մենք ունենք ընթացակարգ՝ միջնորդություններ քննարկելու և որոշումներ կայացնելու։ Հիմա մենք կանգնած ենք երկու խնդրի առջև՝ ընթացակարգերը պահպանելու և ընթացակարգերը արդեն ընդունված որոշման շրջանում գործելու առումով։ Առաջարկում են ընդմիջում հայտարարել ՝ 5-10 րոպե, որից հետո կվերադառնանք դիրքորշումը կհայտնենք»- ասաց Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը։
Դատավորները համաձայնեցին ընդմիջանը։
Ընդմիջումից հետո շարունակվեց քննությունը։ՍԴ -ն միջնորդությունը կքննարկի արդեն իսկ որոշված ընթացակարգով ՝ մյուս միջնորդությունների քննարկման ռեժիմով։
Մինչ դատախազության ներկայացուցիչը կպատասխաներ հարցերին, Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ոստիկանությունն ունի տեղեկություն, թե տեսաերիզները որքան ժամանակ են պահվել ոստիկանությունում։
«Ձայնագրությունից հետո մոտ 20 օր՝ մոտավոր տվյալներով»,- արձագանքեցին դահլիճից։
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն էլ դատախազության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե արդյոք բռնության կոչերի մասով դատախազությունում նյութեր պատրաստվել են կամ քրեական գործեր հարուցվել են։ Ի պատասխան դատախազության ներկայացուցիչն արձագանքեց․«Այո, առնվազն չորս հարցուցված գործ ունենք, որոշումների օրինակը տրվել է բարձր դատարանին»։
Զոհրաբյանը փորձեց հստակեցնել, թե արդյոք դրանցում կան հունիսի 8-ի, 13-ին, 14-ին և 15 -ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների մասով գործեր։ Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այո, այդ բոլորի մասով կան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին