ԵՄ-ն երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները պաշտոնապես ձևակերպել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ևս վեց ամսով երկարաձգումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։ Այս մասին РИА Новости-ին ասել է եվրոպական աղբյուրը:
Միության ղեկավարները համապատասխան քաղաքական որոշումը կայացրել են դեռևս հունիսի 24-25-ին կայացած գագաթնաժողովում:
Նշվում է, որ 7 տարի առաջ սահմանված սահմանափակումները ուղղված են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին: Մասնավորապես, որոշ ռուսական բանկերի և ընկերությունների համար սահմանափակ է մուտքը ԵՄ առաջնային և երկրորդային կապիտալի շուկաներ, ինչպես նաև նավթի արդյունահանման և որոնման տեխնոլոգիաներին: Բացի այդ, արգելք կա զենքի, երկակի նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման վրա:
Սկզբնապես պատժամիջոցները մտցվել էին 2014-ին՝ մեկ տարի ժամկետով ու կապված է, ինչպես ԵՄ պաշտոնյաներն են ասում, Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցման հետ։ Սահմանափակումները երկարացվում են վեց ամիսը մեկ: