Ինքնաթիռի վթարային ելքը բացած ուղևորը պատմել է միջադեպի իր վարկածը
Մոսկվա-Անտալիա չվերթի ուղևոր Վլադիմիր Կուզնեցովն ասել, որ ինքը հատուկ չի բացել վթարային ելքի դուռը: Տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Հուլիսի 11-ին «Ռոսիա» ավիաընկերության Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը ինքնաթիռում բացել էր վթարային ելքի դուռը, որից հետո բացվել էր էվակուացման սանդուղքը: Լրատվամիջոցները հայտնում են, որ թռիչքը հետաձգվել էր մեկ ժամով, այս ամբողջ ընթացքում մարդիկ եղել են ինքնաթիռում, որտեղ օդորակիչը չի աշխատել: Տղամարդու արարքի արդյունքում թռիչքն էլ ավելի էր հետաձգվել:Ավելի ուշ ավիափոխադրողի ներկայացուցիչն ասել էր, որ վթարային ելքը բացած քաղաքացու գործ կպարզաբանվի դատարանում:
Նրա խոսքով ՝ ինքնաթիռում մարդիկ մեկ ժամ նստել են անտանելի շոգի պայմաններում, մի պահ լույսերն հանգել են, և միայն վթարային լամպերն են աշխատել:
«Մարդիկ խուճապի մեջ էին, տարեցները սրտի ցավ ից էի բողոքում, մայրերն ու երեխաները բարձր գոռում էին: Եսվեր կաց և գնացի բորտուղեկցորդուհուն փնտրելու։ Երբ առաջ էի շարժվում, սկսեցի զգալ գիտակցության մթագնում։Զգացի, որ ընկնում եմ և հենվեցի վթարային ելքի բռնակին: Դուռը բացվեց»,-բացատրել է Կուզնեցովը Life Shot Telegram ալիքին:
Նա հավելել է, որ ուշքի է եկել այն պահին, երբ ծնկած վիճակում էր բաց դռան դիմաց: Դրանից հետո նա վերադարձավ իր տեղը:
«Ես ընդհանրապես չարամտորեն չեմ արել: Ի սկզբնականե, նրանք մեզ նստեցրել էին անսարք ինքնաթիռ և վտանգում էին մեր կյանքը »,-եզրափակեց նա: