Լիբանանցի ժողովուրդը վճռորոշ 48 ժամերի առջև է
Լիբանանցի ժողովուրդը վճռորոշ 48 ժամերի առջև է։ Այս մասին տեղեկությունը տարածել են լիբանանյան աղբյուրները, հաղորդելով նաև, որ նշանակված վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա օրերին պետք է այցելի Կահիրե և հանդիպում ունենա Եգիպտոսի նախագահ Ալ Սիսիի հետ։ Այս մասին գրում է Արևելքը։
Նշվում է նաև, որ Հարիրին Եգիպտոս իր այցից անմիջապես հետո երկրի նախագահ Միշել Աունին պետք է ներկայացնի նոր կառավարության կազմը։
Հաղորդվում է, որ Հարիրիի կողմից ներկայացվելիք կառավարական առաջարկ-ցուցակը կազմված է Ֆրանսիայի նախաձեռնության հիման վրա։
Եթե Հարիրին չկարողանա ստանալ նախագահ Աունի համաձայնությունը, ապա նա պետք է ներկայացնի իր հրաժարականը։