Սոչիում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը
Այսօր Սոչիում մեկնարկել են տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ համավարակի ընթացքում դա մարզաձևի առաջին խոշոր ստուգատեսն է՝ մասսայականության առումով:
Հանդես են գալիս 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցումների հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը`676.250 ԱՄՆ դոլար է:
Խաղասեղանների շուրջ իրենց ուժերն են չափում նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից՝ Էլինա Դանիելյանը:
Պարտիաների սկիզբը՝ Երևանի ժամանակով 16․00-ին:Մրցաշարը կավարտվի օգոստոսի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին