Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ կործանիչներով Սիշա կղզիների ջրային տարածք ներխուժելու մեջ
Ամերիկյան «Բենֆոլդ» հրթիռային էսկադրային ականակիրը ներխուժել է Չինաստանի տարածքային ջրեր Հարավչինական ծովում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ականակիրն առանց թույլտվության ներխուժել է Հարավչինական ծովում գտնվող վիճելի Սիշա կղզիներ (Պարասելյան կղզիներ)։ Հարավային հրամանատարական գոտում գտնվող Չինաստանի ռազմածովային ուժերը ուղեկցել են ամերիկյան նավը և նախազգուշացում արել։
«Կղզիների շղթա Սիշան-Չինաստանի հնագույն տարածքն է։ Ամերիկյան նավի գործողությունները անթաքույց խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը և Հարավային Չինաստանի ծովում խաղաղությունը և կայունությունը, խախտում են միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, հանգեցնում են տարածաշրջանում անվտանգության ռիսկերի ավելացմանը, և Հարավչինական ծովի ռազմականացմանը: Փաստերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ըհանդիսանում է Հարավչինաական ծովում անվտանգության ռիսկերի իսկական ստեղծող»,-ասվում է հայտարարության մեջ:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է ամերիկյան կործանչի գործողությունները և դատապարտել վերջինիս։
«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նմանատիպ սադրանքները, վերահսկել ծովում իր ռազմական գործողությունները, հակառակ դեպքում հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ կրելու է ամերիկյան կողմը: Ժողովրդական ազատագրական բանակի զինված ուժերը զգոն են և ցանկացած պահի պատրաստ են վճռականորեն պաշտպանել Չինաստանի պետական ինքնիշխանությունը, խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում», - ասվում է հայտարարության մեջ:
Տասնամյակներ շարունակ Պեկինը կոնֆլիկտների մեջ է եղել Ասիայի տարածաշրջանի մի քանի երկրների հետ Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային պատկանելիության շուրջ, որում հայտնաբերվել են ածխաջրերի զգալի պաշարներ: Այս խնդրում ներգրավված են Վիետնամը, Բրունեյը, Մալազիան և Ֆիլիպինները:
Տարածաշրջանում իրավիճակը հաճախ լարվում է ԱՄՆ ռազմանավերի անցման պատճառով, որոնք, ըստ Չինաստանի ԱԳՆ-ի, խախտում են միջազգային իրավունքը և խարխլում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանը 2016-ի հուլիսին Ֆիլիպիններից հայցով որոշում էր կայացրել այն մասին, որ Չինաստանը չունի հիմք Հարավային Չինաստանի ծովում տարածքային պահանջների համար: Դատարանը վճռել էր, որ Սպրատլի (Նանշա) ջրային վիճելի տարածքները չեն կազմում տնտեսական գոտի: Այնուհետև Պեկինը պատասխանել էր, որ չի համարում Հաագայի դատարանի որոշումը կայացած , չի ճանաչում և չի ընդունում այն: