Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել
Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական եկեղեցու պարիսպներին պարող տղամարդկանց բերման են ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հաղորդել են քաղաքի վարչակազմից:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի պատի վրա և շարունակել են պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական տաճարի պատի վրա պարողներին:
«Մենք դատապարտում ենք Սուրբ Թաքավոր եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ ուղղված նման գործողությունները անհարգալից վերաբերմունք են յուրաքանչյուրի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է Չելիքը Twitter- ում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան