Եթե նման անվանումով որևէ փաստաթղթի տակ ՀՀ-ն ստորագրի, կարելի է հետաքրքրվել` Ալիևից որքան գումար են ստացել. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է և տարածքային պահանջատիրության հիմք։
Օրինակները շատ են՝ Պարսից Ծոց - Արաբական Ծոց (եթե որեւէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն - «Արևելյան Զանգեզուր»: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Եթե նման անվանումով որևէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիևից որքան գումար են ստացել դրա համար։
Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որևէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել ևս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»
- Իրանցի վերլուծաբան․ «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր շահերին և անվտանգությանը
- Թուրքիայում և Ադրբեջանում չեն հայտարարում, որ «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի երազանքը Կենտրոնական Ասիա ելքի համաթուրանական ծրագրի բաղադրիչներից է․ իրանագետ
- Ալիևը հայտարարել է՝ «Հայաստանը գիտակցում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիությունը»
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
- Ալիև․ Զանգեզուրը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին