Փոթորկի զգուշացում Ղրիմում. չլողալ ծովում, ջրամբարներում, խուսափել վրանային հանգստից
Ղրիմի Արտակարգ Իրավիճակների ծառայությունը զգուշացրել է առաջիկա օրերին սպասվող փոթորիկի, անձրևների և ամպրոպի մասին: Հայտարարվել է փոթրկի նախազգուշացում։ Թերակղզու բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել չլողալ ծովում և ջրամբարներում, ինչպես նաև չգնալ ափամերձ հատվածներ և հրաժարվել վրանով հանգստանալուց:Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Ղրիմի ԱԻԾ-ի գլխավոր վարչության կայքի հայտարարությունը։
«Հուլիսի 12-ի ցերեկը և մինչև օրվա վերջ, հուլիսի 13-ի ցերեկը Ղրիմում , որոշ տեղերում սպասվում են ուժեղ անձրևներ, ամպրոպներ, խոշոր կարկուտ, վայրկյանում 20-25 մետր ցնցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԻԾ-ի, եղանակային բարդ պայմանները կարող են հանգեցնել ջրհեղեղի և գյուղատնտեսական բույսերի ոչնչացման։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 17-ից Ղրիմի արևելքում սկսվել են առատ տեղումներ: Այդ ընթացքում Կերչում և հարակից տարածքներում 1.5 անգամ գերազանցվել է ամսական տեղումների նորմը։
Մարզում հաստատվել է արտակարգ ռեժիմ, շուրջ 20 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի: