Բերդի տարածաշրջանի ողջ բերքը մթերվել է.«Ժողովուրդ»
Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է։ Պառավաքարի և Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը և Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ խնդիրը լուծվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո։ Նրանց ներկայացմամբ՝ Երևանի Կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, և խաղող ընդունելու հնարավորություն չի եղել։
Տավուշի համայնքի ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառվաքարի խաղողագործները մինչ գիշերվա ժամը 1-ը բերդ քաղաքում խաղող են հաձնել։ Երևանի կոնյակի գործարանի բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն էլ թերթին հայտնել է, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որպեսզի կարողանան վերսկսել խաղողի ընդունումը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում