Ղարիբաշվիլին չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ կատարվածի համար մեղադրում է Սաակաշվիլիին
Կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է երեկ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նրա խոսքով` ցույցի ընթացքում լսվել են «դասական հակապետական, հակաեկեղեցական և ապազգային ուղերձներ»։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Վարչապետի խոսքով՝ հանրահավաքի ագրեսիվ բանախոսները պահանջում էին նաև պատրիարքի ձերբակալությունը, բացի կառավարության հրաժարական պահանջելուց, ինչը ըստ վարչապետի «նրանց երազանքն է»:
Ղարիբաշվիլին, ավանդույթի համաձայն, հուլիսի 5-6-ին տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրում է նախկին իշխանություններին և «ռադիկալ ընդդիմությանը»: Նրա խոսքով` սա Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր, որը չիրականացավ:
Հիշեցնենք` երեկ Թբիլիսիում իր տանը մահացած են գտել TV Pirveli հեռուստաընկերության օպերատորին, որը հուլիսի 5-ին տասնյակ լրագրողների հետ միասին դաժան ծեծի էր ենթարկվել ռադիկալ խմբերի կողմից: Երեկ Խորհրդարանի դիմաց լրագրողների կողմից կազմակերպված ցույցի ընթացքում ցուցարարները պահանջում էին Ղարիբաշվիլիի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել
- Վրաստանում ԼԳԲՏ համայնքի «Արժանապատվության երթը» չի կայանա
- Վիրահայոց թեմ. Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը
- Վրաստանում ցուցարարները մտել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները
- Թբիլիսիում ԼԳԲՏ-ների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան
- «Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները