Կուբայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր
Կուբայում տեղի են ունեցել զանգվածային բողոքներ ընդդեմ վարչապետ Մանուել Մարերոյի կառավարության: Ըստ Reuters-ի, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել կիրակի՝ հուլիսի 11-ին, դժգոհ համաճարակին հակազդելու իշխանությունների քաղաքականությունից: Այս մասին գրում է DW-ն։
Մարդիկ «բողոքում են ճգնաժամի դեմ, այն փաստի դեմ, որ սնունդ կամ դեղ չկա», - ասել է Սանտյագո դե Կուբայում ակցիայի մասնակիցներից մեկը:
Ինչպես երևում է սոցիալական ցանցերում դեպքի վայրի կադրերից, ցույցերը տեղի են ունեցել երկրի տարբեր քաղաքներում՝ Հավանայից՝ Սանտյագո: Մասնակիցները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և առաջ քաշել տարբեր պահանջներ՝ իշխանություններին հորդորելով բնակչությանը տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութեր և դադարեցնել էլեկտրաէներգիայի ամենօրյա խափանումները: Անվտանգության ուժերի մեքենաները գնդացիրներով զինված անձնակազմով հսկում էին փողոցները:
Նշվում է, որ Կուբան հրաժարվել է Ռուսաստանի ու Չինաստանի պատվաստանյութերից և չի մասնակցում COVAX ծրագրին, որն օգնում է ցածր եկամուտ ունեցող երկրներին դեղեր ստանալ: Կուբայի գենետիկական ինժեներիայի և բիոտեխնոլոգիայի կենտրոնը (CIGB) ստեղծել է իր սեփական COVID-19 պատվաստանյութը, որը կոչվում է Abdala: