Թվում է՝ Նիկոլ Փաշինյանը բեմի վրա ձեռք է մեկնում ընդդիմությանը, բայց իրականում կուլիսներում հետպնդում է նրանց. հոգեբան
«Նիկոլ Փաշինյանը կառուցել է մի բեմ և այդ բեմի վրա խաղում է այն, ինչ ցույց է տալիս ամբողջ աշխարհին»,- ասուլիսում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը և հավելեց, որ այդ բեմում կան ընդդիմադիրներ, որոնք նրա հետ բանակցություններ են վարում:
Հոգեբանը շեշտեց, որ կան մարդիկ, որոնք անբարոյականի որդու բարձրաձայն հայհոյանքներ են կերել, հետո դրժել են այդ խոստումը և բանակցել Փաշինյանի հետ:
«Թվում է, թե Նիկոլ Փաշինյանն այդ բեմի վրա ձեռք է մեկնում ընդդիմությանը, իսկ իրականում կուլիսներում հետպնդում ու հալածում է իրական ընդդիմությանը»,- հայտարարեց Մադաթյանը
Նրա խոսքով՝ ՀՀ-ում արևմտյան պետությունների դեսպաններն այդ ամենը լավ տեսնում են, բայց ձայն չեն հանում, քանի որ երբեք միջազգային հանրության և Հայաստանի շահերը չեն համընկել, իսկ մարտի 1-ին նրանք պաշտպանում էին Ստեփան Սաֆարյանի նմանների շահերը:
Բանախոսը որպես օրինակ հիշեցրեց իրողությունը, որ միջազգային հանրությունը ձայն չհանեց, երբ Արցախում օգտագործվեցին կասետային և ֆոսֆորային ռումբեր:
«Աշխարհի ոչ մի երկրի մեր ազգայինը հետաքրքիր չէ, այն նույնիսկ մեզ հետաքրքիր չէ»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը և փաստեց, որ նախորդ օրը՝ Վարդավառի տոնին այնպիսի տպավորություն էր, որ ոչ 44 օրյա պատերազմ էր եղել, ոչ խնդիրներ կան Սյունիքում, ոչ էլ ադրբեջանցի զինվորները մտել են ՀՀ տարածք:
Նրա խոսքով՝ քաղաքացիների մեծ մասը «մատաղ հորթի» խանդավառությամբ քաղաքների հրապարակներում իրար վրա ջուր էին լցնում և համարում էին, որ իրավասու են այս տոնը լիարժեք տոնելու:
«Մեր հանրության մեջ կա մի շերտ, որի կոկորդից հացը կուլ չի գնում, չի կարողանում անջատվել այս իրավիճակից, մի շերտ էլ կա, որ չի կարող հասկանալ, թե ինչպես կարելի է այդ վիճակում ապրել: Մի շերտի համար Արցախն արժեք է, մի շերտի համար էլ այն եղել է բեռ»,- ասաց հոգեբանը և պնդեց, որ վերջին կարծիքը ունեցողների շերտը եղել է հասարակության մեջ, այլապես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը չէր հաղթի
Հոգեբանը գտնում է, որ Արցախը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած համարվել է բեռ, իսկ ՀՀ առաջին նախագահը ցույց է տալիս, թե դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց իրականում ամեն կերպ աջակցում է նրան: