Տիգրան Աբրահամյան. Այսպիսի գործողությունները աններելի են
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։
Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։
Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։
Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Որոտանցիներ. Իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավարի դեմ
- ԿԸՀ-ն այսօր կքննարկի Մեղրիի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է գրել
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան