Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է․ Արա Զոհրաբյան
ՍԴ–ում քննվող ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցի շամանակ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը դատախազության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե արդյոք բռնության կոչերի մասով դատախազությունում նյութեր պատրաստվել են կամ քրեական գործեր հարուցվել են։ Ի պատասխան դատախազության ներկայացուցիչն արձագանքեց․
«Այո, առնվազն չորս հարցուցված գործ ունենք. որոշումների օրինակը տրվել է բարձր դատարանին»։
Զոհրաբյանը փորձեց հստակեցնել, թե արդյոք դրանցում կան հունիսի 8-ի, 13-ին, 14-ին և 15 -ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների մասով։ Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այո, այդ բոլորի մասով կան։
Հարց ու պատասխանի շարունակությունը ստորև․
Ա․ Զոհրաբյան- Որոշումը կայացնելու ժամանակ 17,06 2012 վարչական դատարանի վճիռը եղե՞լ է,թե՝ ոչ, այսինքն՝ որոշումներն այս վճռից հետո է կայացվել,թե առաջ։
Դատախազություն- Եթե չեմ սխալվում՝ առաջ, դրանցից մեկով գուցե ՝ հետո։
Ա․ Զոհրաբյան-Ձեր կարծիքով՝Սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման հարցում ո՞ր մարմիը պետք է մեկնաբանումը կատարի։
Դատախազություն- Այդ հարցը մեր լիազորությունների շրջանակից դուրս է և նշեցինք այն հնարավոր մարմինը, որը որ հնարավոր է լուծում տա։
Ա․ Զոհրաբյան-Ո՞ւմ լիազորությունների տիրույթում է, որպեսզի հասկանանք ումից ակնկալենք այդ վարքագիծը։
Դատախազություն- Մենք պարզ ասացինք՝ մեր լիազորություններից դուրս է, մնացածը դիմողի որոշելիքն է։
Ա․ Զոհրաբյան-Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է։
Դատախազություն- Կարող եք արձանագրել, որ դատախազությունը գիտի և ասել է այն, ինչը պետք է ասեր։
Ա․ Զոհրաբյան-Եթե գիտեք, պատասխանեք։
Զոհրաբյանի պահանջն ու հարցը մնաց անպատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան