Աֆղանստանը հայտարարել է «Թալիբան» հետախուզական շարժման ղեկավարին վերացնելու մասին
Աֆղանստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է «Թալիբան» հետախուզական շարժման ղեկավարին վերացնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՆԳՆ-ն պարզաբանել է, որ Լոգար նահանգում ոստիկանությունը չեզոքացրել է «Թալիբան» հետախուզական ստորաբաժանման ղեկավար Քարի Շագասին: Ձերբակալվել է ևս երկու զինյալ:
Աֆղանստանում շարունակվում է կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև բախումը, որոնք երկրից միջազգային ռազմական զորակազմի դուրսբերման ֆոնին գրավել են նշանակալի տարածքներ գյուղական բնակավայրերում և գրոհ են սկսել մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: ԱՄՆ-ը նախատեսում է ավարտել Աֆղանստանից զորքերի դուրս բերումը մինչև սպետեմբերի 11-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա
- Թուրքիան Լիբիայից ու Ղարաբաղից հետո սիրիացի վարձկաններին պատրաստվում է ուղարկել Աֆղանստան
- Աֆղանստանում ռազմական իրավիճակը սրված է, ո՞ր տարածքներ են գրավել թալիբները
- Աֆղանստանից բանակցությունների համար միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն
- Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար