Կմեկնարկի կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը
Հուլիսի 13-ին, Երևանի նախկին «Արաքս» -«Միկա» մարզահամալիրում, կմեկնարկի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության D ենթախմբի չելենջ-մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանի հավաքականի մրցակիցներն են տվյալ Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:
Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակի պատճառով որոշվել է առաջնությունն անցկացնել չելենջ -մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։
Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցն է Շվեյցարիայի թիմը: Խաղի սկիզբը՝ ժամը 19. 00 –ին: