Բելառուսի հետ Լիտվայի սահմանին ապօրինի սահմանահատների աճող հոսքը խնդիրներ է առաջացրել
Եվրոպական սահմանային «Ֆրոնտեքս» գործակալությունը (Frontex) արագացված կարգով սկսում է օգնություն տրամադրել Լիտվային՝ Բելառուսի հետ սահմանին միգրացիոն հոսքերի աճի համատեքստում։
«Իրավիճակը շարունակում է մնալ անհանգստացնող։ Ես որոշեցի արտակարգ սահմանային միջամտություն ուղարկել Լիտվա ՝ ԵՄ արտաքին սահմանն ամրապնդելու համար», - ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեգգերին:
Սահման կուղարկվի սահմանապահների լրացուցիչ զորախումբ, պարեկային մեքենաներ և հատուկ սպաների լրացուցիչ զորակազմ:
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Վիլնյուսը գրանցել է սահմանի՝ ավելի քան 800 անօրինական հատում: Եթե տարվա առաջին կեսին անօրինական ներգաղթյալների մեծ մասը գալիս էին Իրաքից, Իրանից և Սիրիայից, ապա վերջերս ՝ Կոնգոյից, Գամբիայից, Գվինեայից, Մալիից և Սենեգալից:
Լիտվացիները համոզված են, որ միգրանտների դեմ պայքարելու ցանկություն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չունի, դա համարելով հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկը: Իսկ Բելառուսի ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով այլևս չի զսպի հոսքը դեպի ԵՄ երկրներ, Մինսկը «դրա համար ոչ փող ունի, ոչ էլ ուժ»:
Լիտվան դիմել է Եվրամիությանը և իր հարևաններին աջակցության խնդրանքով: Անցյալ շաբաթ Էստոնիան լիտվացի մսահմանապահներին օգնելու համար տասը մասնագետ էր ուղարկել սահման իրենց մեքենաներով, անօդաչու թռչող սարքերով ու այլ միջոցներով, որոնք օգտագործվում են սահմանի պահպանության համար։ Բացի այդ, Վիլնյուսում հայտարարել են, որ հարևան հանրապետության հետ սահմանին մտադիր են պատ կառուցել։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին