Գերմանիայում կոչ է անում դուրս գալ ԵՄ-ից և համագործակցել Ռուսաստանի հետ
Գերմանիան ավելի լավ կանի, եթե առանձնանա Եվրամիությունից և ստեղծի «նոր եվրոպական տարածք»: Ինչպես հայտնում է «Գազետա ռու»-ն, այդ մասին Welt-ին տված հարցազրույցում ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ, Բունդեսթագի անդամ Տինո Կրուպալան:
Քաղաքական գործիչը կարծում է, որ Ռուսաստանը նույնպես պետք է միանա նոր միությանը ՝ եվրոպական տնտեսական շահերի խմբին:
Պատգամավորը խոսել է նաև գերմանացիների ազգային ինքնության ու մշակույթի վրա դաշնակիցների՝ հիմնականում ԱՄՆ-ի հոգեբանական պատերազմի ազդեցության մասին:
Որպես օրինակ նա բերել է «Հյուսիսային հոսք 2»-ի ուղղությամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը: Կրուպալան նման քաղաքականությունը համարել է «ապատեղեկատվության և կարծիքի շահարկման կանխամտածված ռազմավարություն», որի նպատակը ամերիկացիների ռազմավարական շահերն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա