ԵՄ խորհրդի նիստում կներկայացվի ԵՄ ԱԳ նախարարների՝ Հարավային Կովկաս այցի արդյունքները
Այսօր ԵՄ խորհրդի արտաքին հարցերով նիստում ներկայացվելու են Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի արտգործնախարարների Հայաստան, Ադրբեջան և Վրաստան այցի արդյունքները: ԵՄ հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին փոխանցեցին ԵՄ հանձնառությունը՝ ակտիվ դերակատար լինել տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում: Այս մասին գրում է swissinfo-ն։
ԵՄ-ն կաջակցի տարածաշրջանային համագործակցությանը և Հարավային Կովկասի երկրների փոխկապակցվածությանը և ճկունություն կապահովի Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում, որին երեք երկրները մասնակից են:
Օրակարգի «թեժ թեմաներից» մեկը լինելու է իրավիճակը Աֆղանստանում՝ արտաքին զորքերի դուրսբերումից հետո։
«Եվրոպացիները ցանկանում են շարունակել աշխատել աֆղանական բնակչության հետ տարբեր առաքելություններում, ինչպես դա արել են վերջին քսան տարիների ընթացքում», - նախորդ ուրբաթ ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Այս քննարկումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կուղևորվի Տաշքենդ, որտեղ կմասնակցի Աֆղանստանի շուրջ բանակցություններին՝ տարածաշրջանային խաղացողների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
Աֆղանստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի նախկինում ընդունված բանաձևը մատնանշում էր միության մտադրությունը, մի կողմից, համագործակցել Աֆղանստանի ապագա կառավարության հետ «խստորեն կախված պայմաններից»: Մյուս կողմից, շարունակել աշխատել Աֆղանստանի ժողովրդի հետ:
«Եթե խաղաղ անցում չստացվի, և Աֆղանստանը կրկին ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ, մենք կունենանք բազմաթիվ խնդիրներ, անվտանգության սպառնալիքներ», - ասել է պաշտոնյան:
ԵՄ խորհրդի օրակարգը ներառում է նաև Եթովպիայի ճգնաժամային իրավիճակը և դրա կարգավորման գործընթացում ԵՄ քաղաքական և հումանիտար դերը, Լիբանանում կայունության ամրապնդումը, Մոզամբիկում ուսումնական առաքելություն հիմնելը (EUTM Mozambique):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա