Երեմ Սարգսյան. Մխիթար Զաքարյանին այդպես բերման ենթարկելը լիազորությունների անցում է
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին դիմակավորված անձանց կողմից բերման ենթարկելը, աjդտեղ ինքնաձիգներով աշխատակիցների ներկայությունը լիազորությունների անցում է։ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Չի կարելի մարդուն պառկեցնել գետնին, իբր գործողություն են կատարում։ Եթե վտանգ կա, այո, կարելի է վնասազերծել, բայց ինքնակամ ներկայացած մարդուն նման կերպ բերման ենթարկելը, ակնհայտ է, այլ նպատակ է հետապնդում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով, Մխիթար Զաքարյանը պատերազմի ընթացքում ձեռքի վնասվածք է ստացել, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնի գործողությունների հետևանքների մասին այսօր խոսել չի ցանկանում։
«Միայն այն փաստը, որ գիտեն անձը հրազենային վնասվածքներ ունի, անձն իրենից վտանգ չի ներկայացնում, և այդ անձին նման կերպով բերման ենթարկելը վկայում է այն մասին, որ բոլոր նորմերն անցել են»,-նշեց նա։
Երեմ Սարգսյանը մոլորություն համարեց այն, որ իրավապահ մարմինները ապօրինություններով, հանցագործություններով ցանկանում են իբր օրինականություն հաստատեն։
«Նման բան չի կարող լինել, որևէ մեկը հանցագործություն է կատարում, կամ ապօրինություն, չի կարող դիմացինից պահանջել չանել, առավել ևս եթե այն պետական մարմինն է»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր ավելի վաղ պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկացրել են գետնին. փաստաբան
- ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ բավարարել է դատախազության միջնորդությունը. Փաստաբան
- ԿԸՀ-ն այսօր կքննարկի Մեղրիի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը
- Ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից․ Մխիթար Զաքարյան
- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է գրել
- 6-րդ վարչությունը հարցաքննում է Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ. Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան