Զելենսկին աշխատանքային այցով Գերմանիայում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա: Այս մասին հուլիսի 11-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, գրում է Regnum-ը։
«Պետության ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ Զելենսկին կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Արմին Լաշետի հետ:
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ճեպազրույցում աել էր, որ Ուկրաինայի նախագահը հուլիսի 12-ին Բեռլին այցի ժամանակ անպայման անդրադառնալու է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության դադարեցման կարևորությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա