Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Երվանդ Խուդկարյանը հարցով դիմեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ թե ի՞նչ գնահատական կտա լռության օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ի՞նչ գործողություններ է կատարել հանձնաժողովը:
Տ.Մուկուչյանն արձագանքեց, որ նախազգուշացում էին կիրառել և կայացրել էին համապատասխան որոշում, որը հետագայում դատարանում վիճարկման առարկա էր դարձել:
«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Երվանդ Խուդկարյանն ասաց, որ դատարանն անվավեր է ճանաչել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները ԿԸՀ կողմից պահպանված չլինելու հիմքով, այն է՝ ԿԸՀ որոշումը բավարար չափով քարոզչության արտահայտության վերաբերյալ պատճառաբանված չլինելու մասով:
Նա նշեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով հանդերձ նոր որակվում է, թե ինչը կարող է դիտվել քարոզչություն և այդ պայմաններում Վարչական դատարանն ասել է՝ քանի դեռ այդ որակումը չի գործում, ուստի վարչական մարմինն ինքն էր պարտավոր մանրամասն անդրադառնալ, թե արդյոք դա քարոզչության տարրեր պարունակում էր, թե ոչ:
«Եթե գնահատվել է, նշանակել է՝ պարունակում է»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
- Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ՝ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան
- Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի բացառիկ դեպքերում. Մուկուչյան
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
- Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան