Քաղաքական 16:23 12/07/2021 Հայաստան

12.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում հուշարձաններից վերացվում է հայկական հետքը

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, թե  ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում:
Ալիևը հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Շուշիի հռչակագիրը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրասիայի համար։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Քուչուքաքյուզի գլխավորած պատվիրակությունը և Բաքվում բանակցություններ անցկացրել  Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովի հետ։ Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման շուրջ։ Ադրբեջանական մամուլում կարևորվել է թուրք հրամանատարի այցը՝ հաշվի առնելով, որ այն հաջորդում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ այս տարվա հոկտեմբերի 4-ից 8-ը Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Eternity-2021» զորավարժությունների շրջանակներում տեղի է ունեցել առաջին պլանային հանդիպումը:
Շաբաթվա ընթացքում Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Ղուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ «ADEX» միջազգային պաշտպանական ցուցահանդեսը 2022 թ-ի սեպտեմբերի 6-8-ը անցկացվելու է Ադրբեջանում: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև թուրքական կառույցներն ու ընկերությունները։

Լեհաստանի Սեյմի պաշտպանության ազգային հանձնաժողովը քննարկել է «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի գնման հարցը: Լեհաստանի զինված ուժերի հրամանատար Տոմաշ Պիոտրովսկին շեշտել է, որ Ուկրաինայում, Սիրիայում և հատկապես Ղարաբաղում այդ անօդաչուների կիրառումը ցույց է տալիս, որ դրանք անհրաժեշտ են լեհական կողմին։
Ֆրանսիական հայտնի «La Monde» պարբերականը հրապարակել է ռազմական փորձագետ Լուի Գոտիեի «UAV War» հոդվածը։ Հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայի արտադրած ԱԹՍ-ների արդյունավետությանը և նշել, թե Ղարաբաղում այդ անօդաչուների կիրառումը անհանգստացնում է աշխարհի բազմաթիվ երկրների ռազմական շտաբերին, այդ թվում`Ֆրանսիային:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«Hurriyet Daily News» պարբերականին տված հարցազրույցում Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Ղարաբաղի վերակառուցման գործում։ Նրա խոսքով՝ թուրքական ընկերությունները հիմնականում զբաղվելու են ճանապարհաշինությամբ և ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաև ներգրավվելու են հանքարդյունաբերության ոլորտում։

Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը՝ ըստ տնտեսական շրջանների։ Հրամանագրի համաձայն` Արցախի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Ղուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Իվանյան (Խոջալու), Մարտակերտ, Շուշի և Թարթառ շրջանները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե կառուցվում են Խուդաֆերին - Սանասար (Ղուբաթլի) - Լաչին և Խանլիգ - Սանասար (Ղուբաթլի) ավտոճանապարհները (ընդհանուր երկարությունը` 83 կմ), որոնք անցնում են Կովսականի (Զանգելանի), Սանասարի (Ղուբաթլի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանների տարածքով:

Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկսվել են «Հաղթանակի ճանապարհի» (101 կմ) ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև Հորադիզ - Ջրական (Ջաբրայիլ) - Կովսական (Զանգելան) - Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը (124 կմ):

Ադրբեջանը ծրագրում է Ջրականում (Ջաբրայիլ) կառուցել թուրք-ադրբեջանական եղբայրության պուրակ: Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևն ասել է, որ այդ նպատակով թուրքական կողմը կտրամադրի ծառերի մեկ միլիոն տնկիներ: Միևնույն ժամանակ, Ջրականում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Արցախից գրավված տարածքներում արդեն մեկնարկել են «խելացի քաղաքների» ու «խելացի գյուղերի» շինարարության աշխատանքները: Այս տարածքներում նաև միջազգային օդանավակայաններ են կառուցվում: Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը նախատեսվում է բացել այս տարվա սեպտեմբերի 5-ին:

Մամեդովը հայտնել է, որ Կովսականի (Զանգելան) շրջանի «խելացի գյուղը» պատրաստ է լինելու 2022 թ-ի հունվարին։

Ադրբեջանական մամուլում ընդգծվել է, որ Ակնայում (Աղդամում) վնասված շենքերի վերականգնումը մեծ թափով շարունակվում է: Արդեն ավարտվել է շուրջ 1000 տան վերանորոգումը և վերականգնումը: Առաջիկա ամիսներին Ակնայում նախատեսվում է խոշոր գործարար համաժողով անցկացնել՝ տեղական և օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական կառավարությունում իրենց աղբյուրներին, նշել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախից գրավված տարածքներում պատրաստվում են ռադիոլոգիական և ռադիոմետրիկ ուսումնասիրություններ իրականացնել։ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են քայլեր ձեռնարկել «խելացի քաղաքների» համատեղ նախագծերի պատրաստման ուղղությամբ։

«Ազերեներժի» ընկերության տեխնիկական արտադրության վարչության պետ Մուխթար Մահմուդովը հայտարարել է, որ ընկերությունը Աղդամի շրջանում սկսել է կառուցել 110 կիլովոլտանոց երկու ենթակայան: 110 կիլովոլտ հզորությամբ ենթակայանների կառուցումը շարունակվում է Ջրականի (Ջաբրաիլի), Կովասականի (Զանգիլանի), Սանասարի (Ղուբաթլիի) շրջաններում: Ղարաբաղի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև այս տարվա վերջը ենթակայանները կգործեն Ղարաբաղի բոլոր շրջաններում: Բացի այդ, «Ազերներժի»-ն շարունակում է աշխատել փոքր ՀԷԿ-երի վերականգնման ուղղությամբ:

ԱՄԷ-ից «Մասդար» ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Ալ Մեյերը նշել է, որ իրենց ընկերությունը կմասնակցի Արցախի տարածքում վերականգնվող էներգետիկայի նախագծերում։ Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը առաջարկել է Շուշի քաղաքը հայտարարել ամբողջ թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները։ Համացանցում հերթական տեսանյութն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ արձակում Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա։

«Europa Nostra»-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ համատեղ հայտարարություն  են տարածել, որում դատապարտում են մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն։

Պետք է նկատել, որ Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում քաղաքի հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողներից, հուշարձաններից վերացվում է հայկական հետքը։ Թիրախում է հատկապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, որի «ռեստավրացիան» իրականացվում է կամայական կերպով՝ առանց հայկական կողմի ու միջազգային որևէ կառույցի համաձայնության ու մասնակցության։

Շաբաթվա ընթացքում մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչների այցը Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներ: Դեսպաններին ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Դիվանագիտական ներկայացուցիչները Վարանդայում նախ ծանոթացել են այդտեղ  կառուցվող միջազգային օդանավակայանի շինարարությանը, ապա այցելել «Ֆիզուլի» ենթակայան: Դրանից հետո մեկնել են Շուշի: Նրանք ծանոթացել են քաղաքի տարբեր պատմական և մշակութային հուշարձանների հետ:

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Խայեն Շուշի կատարած այցից առաջ հայտարարել է, թե քաղաքին անձամբ ծանոթանալուց հետո պակիստանցի ներդրողներին կարող է ավելի մանրամասն տեղեկացնել ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին: 

Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հրավերի մերժումը երկրում «դեմարշ» են անվանել:  «Մինսկի խումբը վերջնականապես մահացել է»,- կարծիք է հայտնել երկրի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ առաջարկելով «երեք դեսպաններին պաշտոնական և հասարակական մեկուսացման ենթարկել»:

Այցի ընթացքում Լիբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշրաֆ Ադեմը նշել է, թե Շուշին գտնվում է արաբական և իսլամական երկրների սրտում: Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գուո Մինը հայտարարել է, որ շատ ուրախ է գտնվել Ղարաբաղում, ապա ընդգծել, թե Շուշիում հսկայական աշխատանք է կատարվել։

Շաբաթվա ընթացքում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական դավանանքների ղեկավարները մեկնել են Շուշի ու այցելել հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որն ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես ռուս ուղղափառ եկեղեցի:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայատը Կրետայի էներգետիկ 5-րդ համաժողովի ընթացքում ընդգծել է բնական գազի երկարաժամկետ մատակարարման նախագծերի՝ հատկապես Անդրադրիատիկ գազատարի (TAP), Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի (IGB), Հունաստան-Հյուսիսային Մակեդոնիա փոխկապակցիչի կարևորությունը: Հիշեցնենք, որ 2020 թ-ի դեկտեմբերի 31-ին Անդրադրիատիկ գազատարի միջոցով սկսվեցին ադրբեջանական գազի մատակարարումները դեպի Եվրոպա:

«Khazar» ընկերության գործադիր տնօրեն Դավուդ Թեֆտին հայտարարել է, թե առաջիկայում Իրանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի նավարկության մասին պայմանագիր: Ըստ նրա՝ այս համաձայնագիրը հիմնականում վերաբերելու է Արևելք-Արեւմուտք միջանցքի երկայնքով տարանցմանը:

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի (85 կմ) կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Փարիզը ողջունում է ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից փոխանցել են, թե Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը և ականապատման քարտեզները Ադրբեջանին փոխանցելու Հայաստանի որոշումը: Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե Լոնդոնը ողջունում է Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը՝ գերիների վերադարձի ու ականապատ քարտեզները տրամադրելու շուրջ: Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ղարաբաղում ականազերծման գործին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները։

Այլ թեմաներ

Ադրբեջանական պետական գերատեսչությունների կողմից շարունակվում են ստեղծվել հակահայկական քարոզչություն իրականացնող տեղեկատվական տարբեր հարթակներ։ Շաբաթվա ընթացքում կայացել է ևս մեկ այդպիսի հարթակի շնորհանդես, որը կոչվում է «Karabakh.Center», որն էջեր ունի նաև Facebook, Twitter, Instagram սոցցանցերում։

Հակահայկական բովանդակությամբ մեկ այլ հարթակ էլ Ադրբեջանում գործարկել են YouTube-ում, որը կոչվում է «Vmedia»։

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը Իլհամ Ալիևին ներառել է «Մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում: «Ալիևը թիրախավորում է անկախ ԶԼՄ-ներին ու լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը: Գրաքննությունն ուժեղացվել է Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի ժամանակ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Կովսականի (Զանգելանի) շրջանից նախկին փախստականները դիմում են հղել Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգին՝ անդրադառնալով  Ողջի (Օխչուչայ) գետը իբր աղտոտող «Քրոնիմետ» ընկերության դեմ միջոցներ ձեռնարկելու հարցին։

Դիմումի համաձայն՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող գերմանական «Քրոնիմետ»  ընկերությունը չի պահպանում էկոլոգիական չափանիշները, ինչը բնապահպանական վտանգ է ներկայացնում Կովսականի և դրան հարող մյուս շրջանների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Բնության համաշխարհային հիմնադրամն ուսումնասիրում է Ողջի գետի աղտոտման խնդիրը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}