Հնդկաստանում կայծակի հարվածներից մեկ օրում զոհվել է 38 մարդ
Կայծակի հարվածների հետևանքով Հնդկաստանում մեկ օրում զոհվել է 38 մարդ: Այդ մասին հայտնում է Yahoo News-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
«Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել արևմտյան Ռաջաստան նահանգում, 12-րդ դարի պահակային աշտարակի մոտ որտեղ 11 մարդ մահացել է կայծակի հարվածից»,-հաղորդագրությունից մեջբերում է արել«Գազետա ռու»-ն:
Նրանցից ոմանք դեպքի պահին սելֆի էին անում, ասել է ոստիկանության ավագ սպա Անանդ Շրիվաստավան: Նրա խոսքով՝ կայծակի հարվածները հանգեցրել են նահանգում ևս 9 մարդու մահվան, շուրջ 20-ը վիրավորվել են:
Ուտար Պրադեշում կայծակը սպանել է ևս 18 մարդու, ասել է տեղական ինքնակառավարման մարմինների խոսնակ Մանոժ Դիքսիտը: Մահացածների մեծ մասը գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներ էին: Երկու նահանգների կառավարությունները հայտարարել են, որ ֆինանսական փոխհատուցում են վճարելու զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան